Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրնսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 20-ի թիվ 35-Ա որոշումը և Զոհրաբ Ռոստամի Գրիգորյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Զոհրաբ Ռոստամի Գրիգորյանին պատկանող Գառնի համայնքի Հացավան գյուղում գտնվող 07-041-0116-0133 կադաստրային ծածկագրով 0.28477 հա մակերեսով գյուղատնտեսական այլ հողատեսք հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-041-0116-0139 կադաստրային ծածկագրով 0.27296 հա մակերեսով գյուղատնտեսական վարելահողը կադաստրային արժեքով, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող Զոհրաբ Ռոստամի Գրիգորյանին:
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունումից հետո, Գառնի համայնքի բյուջեի N 900105220173 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 106460 /հարյուր վեց հազար չորս հարյուր վաթսուն/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: