Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ինմասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետությանկառավարության 2006 թվականիմայիսի 18-ի N 912 որոշմամբ հաստատված կարգի 33 կետի <<զ>> ենթակետով, 33.1 կետի <<բ>> ենթակետով 33.2կետով հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը և կառույցներն իրականացրած անձանց դիմումները ավագանին որոշում է՝ 1. Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղի Զ. Անդրանիկի փողոց 1-ին փակուղի թիվ 12/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականությունհամարվող 07-021-0089-0174 ծածկագրով օրինականացված ինքնակամ կառույցն ու համապատասխան հողամասը նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքի կարգով վաճառել տվյալ կառույցն իրականացնող Արսեն Մուրադխանյանին.
2. Ուղղակի վաճառքի գին սահմանել Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված կարգով. (հող 0.5051 հա արժեքը 1459000 ՀՀ դրամ, շենք.շինության 84քմ արժեքը 422000 ՀՀ դրամ)
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |