Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2024VRZM3A ծածկագիրը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականության իրավունքով Լիլյա Սուրենի Աղայանին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, 07-021-0063-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Լիլյա Սուրենի Աղայանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 108.50քմ արտաքին մակերեսով բնակելի տանը, 2.50 քմ արտաքին մակերեսով աստիճանավանդակները, 23.39քմ արտաքին մակերեսով խորդանոցը, 11.40քմ արտաքին մակերեսով ծածկը, 9.64քմ արտաքին մակերեսով պարիսպը համարել օրինական Գառնիի համայնքապետարանի 900105207212 հաշվեհամարին 230 320 /երկու հարյուր երեսուն հազար երեք հարյուր քսան/ ՀՀ դրամ մուծելուց հետո:
2.Ուժը կորցրած ճանաչել Գառնի համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 28-ի ՙԻնքնակամ կառուցված շինությունների օրինականացման մասին՚ թիվ 1248 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: