Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն և 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «Լևոն Գաբրիելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի սեպտեմբերի 29-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը, հաշվի առնելով այն, որ Գառնի համայնքի Գեղարդ գյուղի 07-024-0007-0004 կադաստրային ծածկագրով 0.14761 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված հողամասին կից՝ Գառնի համայնքի Գեղարդ գյուղի 07-024-0007-0060 կադաստրային ծածկագրով 1.09357 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Առնո Ֆրանցի Մոսիկյանին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26092023-07-0193 վկայական, տրված՝ 2023 թվականի սեպտեմբերի 26-ին) խնդրանքը, համաձայնությունն այն մասին, որ իր հողամասին կից համայնքային սեփականություն հանդիսացող Գառնի համայնքի Գեղարդ գյուղի 07-024-0007-0004 կադաստրային ծածկագրով 0.14761 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն օտարվի այն փաստացի տիրապետող և օգտագործող Առնո Ֆրանցի Մոսիկյանին, համայնքի ավագանին որոշում է. 1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Գառնի համայնքի Գեղարդ գյուղի 07-024-0007-0004 կադաստրային ծածկագրով 0.14761 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3.Գառնի համայնքի Գեղարդ գյուղի 07-024-0007-0004 կադաստրային ծածկագրով 0.14761 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին՝ քաղաքացի Առնո Ֆրանցի Մոսիկյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գեղարդ գյուղի 07-024-0007-0060 կադաստրային ծածկագրով 1.09357 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից, իր կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Գառնի համայնքի Գեղարդ գյուղի 07-021-0007-0004 կադաստրային ծածկագրով 0.14761 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 1803000 (Մեկ միլիոն ութ հարյուր երեք հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Առնո Ֆրանցի Մոսիկյանին: |