Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի ավագանին որոշում է 1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող՝ պետական սեփականություն հանդիսացող 07-021-0399-0026 կադաստրային ծածկագրով 0.01557 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողամասի վարձակալության վերաբերյալ:
2.Հրապարակային սակարկության մեկնարկային գինը սահմանել 100000 (Մեկ հայրուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ 10 (տաս) տարի ժամկետով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |