Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գառնի համայնքի Գառնի գյուղի որոշ հատվածներում անհրաժեշտություն է առաջացել ներբնակավայրային օբյեկտների անվանակոչման, Գառնի համայնքի ավագանին որոշում է. 1. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտները անվանակոչել (Կադաստրային ծածկագիր 07-021-0448-0001) Գ. Նժդեհի փողոց 1-ին փակուղի և Գ. Նժդեհի փողոց 2-րդ փակուղի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |