Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, հիմք ընդունելով իրավունքի պետական գրանցման N 2822114 վկայականը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականության իրավունքով Լիլյա Սուրենի Աղայանին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, 07-021-0043-0016 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Լիլյա Սուրենի Աղայանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 108.5քմ մակերեսով բնակելի տանը, 10.6 քմ մակերեսով պարիսպը համարել օրինական Գառնիի համայնքապետարանի 900105207212 հաշվեհամարին 192 180 /հարյուր իննսուներկու հազար հարյուր ութսուն/ ՀՀ դրամ մուծելուց հետո:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: