Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով այն, որ Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, 07-021-0026-0056-ից 0.00882 հա, 07-021-0384-0185 ծածկագրերով հողամասերի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, Գառնի համայնքի ավագանին որոշում է 1. Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, 07-021-0026-0056-ից 0.00882 հա, 07-021-0384-0185 ծածկագրերով հողամասերի նկատմամբ: 2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում: |