Համաձայն Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 30-ի <<Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքը (Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան և Ողջաբերդ բնակավայրեր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-9 համակցված տարածական պլանավորման նախագիծը՝ գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով>> թիվ 122-Ն որոշման և ՙՆորմատիվ իրավական ակտերի մասին՚ օրենքի 37--դ հոդվածի 1-ին մասի՝ որոշում եմ.
1.Գառնի համայնքի Գողթ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-026-0102-0043 կադաստրային ծածկագրից 0,04496 գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության
2.Ուժը կորցրած ճանաչել Գառնի համայնքի ղեկավարի 2025 թվականի սեպտեմբերի 15-ի ՙՀողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու մասին՚ թիվ 1431 որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: