|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
21 փետրվարի 2025 թվականի N 01 |
ՀՀ Կոտայքի մարզի Գեղադիր բնակավայրում նախատեսվող միջնակարգ դպրոցի կառուցում |
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքով (21.06.2014թ. ՀՕ-110-Ն), ՀՀ Կառավարության 2014թ. նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ Կառավարության 28 դեկտեմբերի 2023թ. N 2343-Ն որոշման հավելվածի համաձայն 2025 թ. փետրվարի 21-ին, ժամը՝ 16.00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի, Գառնի գյուղի վարչական շենքում իրականացվելու է հանրային քննարկում ԿԱՊԻՏԱԼ ԴԻԶԱՅՆ ՍՊԸ կողմից նախատեսվող Կոտայքի մարզի, Գառնի համայնքի, Գեղադիր բնակավայրի կրթահամալիրի կառուցման աշխատանքների վերաբերյալ: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում:Շահագրգիռ հանրությունը, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնել առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող է ներկայացնել օրենքով սահմանված կարգով, սույն ծանուցումից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում: |
|
|
|