Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով, Գառնի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի` հերթական թիվ 13 նիստի հետևյալ օրակարգը.
1. Համայնքային սեփականություն համարվող հողերի օտարման վերաբերյալ
2. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը վարձակալությամբ տրամադրելու մասին
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին
4. Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
5. Գառնի համայնքի Գառնի, Գողթ եվ Գեղադիր գյուղերի պարզեցված գլխավոր հատակագծերը ուժը կորցրած ճանաչելու մասին
6. Կոտայքի մարզի Գառնի համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու վերաբերյալ
7. «ԷԿՈ ՎԻԼ» ՍՊԸ-ին կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն համարվող հողամասերից սահմանափակ օգտագործման իրավունք /սերվիտուտ/ տրամադրելու մասին
8. « ՌՈԶ ԱՐՏ» ՍՊԸ-ին Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն համարվող հողամասերից սահմանափակ օգտագործման իրավունք /սերվիտուտ/ տրամադրելու մասին |