Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի 2022 թվականի մայիսի 04-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասցենելու մասին թիվ Կ-04052022-07-0094 որոշումը, հիմք ընդունելով Ա/Ձ Վալերիկ Գալստյանի կողմից 2022 թվականի մայիսի 06-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը և հաշվի առնելովայն, որ Գառնի համայնքի Ողջաբերդ գյուղում 4.66367 հա մակերեսով գյուղատնտեսական վարելահող, այլ հողատեսք հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, համայնքի ավագանին որոշում է 1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Գառնի համայնքի Ողջաբերդ գյուղում գտնվող 4.66367 հա մակերեսով գյուղատնտեսական վարելահող, այլ հողատեսք հողամասին կատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում: |