ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
Կենտրոնը՝ գ. Գառնի
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Գառնի բազմաբնակավայր համայնքը ձևավորվել է նախկին Գառնի, Գեղարդ, Գողթ, Հացավան, Գեղադիր և Ողջաբերդ համայնքների միավորումից ՀՀ Ազգային Ժողովին կողմից 2017 թվականի հունիսի 9-ին ընդունած <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի համաձայն: Համայնքի կենտրոնը Գառնի գյուղն է: Ստորև ներկայացվում է համառոտ տեղեկատվություն համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի մասին:
Գառնի համայնքի Գառնի պատմական բնակավայրը՝ գտնվում է Կոտայքի մարզում, Երևան քաղաքից 28 կմ, մարզկենտրոնից 63 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 1480մ բարձրության վրա: Գյուղը շրջափակված է Գեղամա լեռներով, որից սկիզբ է առնում Ազատ գետը: Գետի աջակողմյան եռանկյունաձև հրվանդանի վրա է Գառնիի 24 բազալտյա սյուներով հրաշակերտ հեթանոսական տաճարը: Տաճարը կառուցվել է 77 թվականին և կանգուն է մնացել 1600 տարի: 1679թ.-ի հունիսի 4-ի կործանարար երկրաշարժից փլվել է: 1909-1911թթ.-ին անվանի գիտնական Նիկողայոս Մառը տաճարի հիմքի մոտ է հավաքել ցիրուցան եղած քարերը, հուսալով, որ մի օր կվերկանգնվի հրաշալի այս կառույցը: Գառնիի տաճարը վերականգնվել է ճարտարապետ Ա.Սահինյանի նախագծով և անմիջական ղեկավարությամբ 1969-1975թթ.-ին: Այո, հին է Գառնի անունը, որով կոչվել է նաև ամրոցն ու կողքի գյուղաքաղաքը: Պատմահայր Մովսես Խորենացին գրում է, որ այս բնակավայրը հիմնադրել է Հայկ Նահապետի ծոռ Գեղամը, որի թոռան Գառնիկի անունով էլ կոչվել է Գառնի: 17-րդ դարի 2-րդ կեսին Գառնի են գաղթել Մակվից: 2012թ վերակառուցվեց Ազատ գետի վրա 12-րդ դարում կառուցված կամարակամուրջը, որի անմիջական հարևանությամբ է գտնվում <<Քարերիսիմֆոնիա>> և ջութակասար բնապատմական արժեք ներկայացնող հուշարձանները: Ազատ գետի կիճը որը համարվում է ոչ նյութական արժեք և գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրքում: Գառնի համայնքն իր մասնակցությունն է ունեցել առաջին հանրապետության ստեղծմանը, Հայրենական մեծ պատերազմից հետ չվերադարձան 361 Գառնեցիներ, Ղարաբաղյան ազատամարտում իրենց կյանքը զոհեցին 13 և 44-օրյա Արցախյան պատերազմում 7 Գառնեցիներ: Գառնին կարելի է ասել, բաց թանգարան է երկնքի տակ: 1980թ.-ից այստեղ անց են կացվում երգ ու պարի ամենամյա փառատոններ: Երևան-Գառնի-Գեղարդ մայրուղիով, մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում այս հոյակերտ տեսարժան վայրերը: Գառնի բնակավայրի վարչական տարածքը 10097.4 հա է:
Գառնի համայնքի Գեղարդ բնակավայր՝ / նախկին Արթիզ / գյուղը հիմնադրվել է մոտ մ.թ. 1-ին դարում` Տրդատ թագավորի որդու կողմից: Ըստ ավանդության հայր և որդի գժտվել են և հայրը որդուն ասել է . <<Առ քեզ մի թիզ հող, գնա ու քեզ համար առանձին ապրիր>>: Ներկայիս գյուղատեղը հավանության է արժանացել որդու կողմից. նա հիմնադրել է գյուղը և կոչել Արթիզ: Գյուղի ներկայիս բնակչության նախնիների մի մասը 1914թ. գաղթել է Արևմտյան Հայաստանի Վան նահանգից, իսկ մյուս մասը ` Կամոյի շրջանից: 1914թ. գյուղում կառուցվել է դպրոցական շենք, որը ծառայել է ոչ միայն գյուղի, այլև շրջակայքի 4 գյուղերի համար որպես կրթօջախ ու մինչև օրս ծառայում է որպես դպրոցի շենք: Գեղարդ անվանումը ստացել է 1936թ: Գյուղը գտնվում է հայոց խորհրդանիշ Մասիսներին դեմ-դիմաց: 1950թ. Գրեթե ամբողջ բնակչությունը վերաբնակեցվել է, և գյուղում մնացել է 7 ընտանիք: Ներկայումս գյուղն ունի 81 տ/տ, կառուցվում է նոր դպրոցական շենք: Բնակավայրը ամբողջովին թաղված է կանաչ այգիների մեջ, ունի մշտական ինքնահոս խմելու և ոռոգման ջուր: Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է:
Գառնի համայնքի Գողթ բնակավայր՝ Գեղամասարի հարավային ստորոտին, Ազատ գետի վերին հոսանքում, Աբովյանից 22 կմ հարավ-արևելք: Մատենագրության մեջ գյուղը հիշատակվում է 13-րդ դ. Գողոթ անունով: Գյուղում պահպանվել են մատուռներ և խաչքարեր: Գյուղի նախնիները գաղթել են Բայազետի գյուղերից 1829-1830 թվականներին։ Բնակչությունը զբաղվում է հացահատիկի մշակմամբ, անասնապահությամբ: Գյուղի տարածքում է գտնվում Գեղարդի վանքը: Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։ Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում՝ մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում ծառայել է որպես սրբատեղի։ Ըստ ավանդության, առաջին եկեղեցին հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանքե» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին (301-325), իսկ հետագա բարգավաճումը՝ Սահակ Պարթևին (387-439)։ Ավելի ուշ շրջանում վանքը հռչակված է եղել իբրև գրչության կենտրոն, դպրանոց, երաժշտական ակադեմիա և ուխտատեղի։ Զարգացած միջնադարում՝ պետականության վերականգնումից հետո (Բագրատունիների թագավորություն, 885-1045), Հայաստան ներխուժած արաբական զորքերը զորավար Նասրի հրամանով կողոպտում ու թալանում են վանքը։ 920-ական թվականների ավերից հետո վանքը վերակառուցվում է ու շրջափակվում պարսպապատով։ Վանական համալիրի տարածքում պահպանված արձանագրությունները վերաբերում են 1160-ական թվականներին, այն համարվում է 13-րդ դարի կառույց։ Գեղարդի վանքը զարգացման գագաթնակետին է հասնում Վրաց թագավորության կողմից Արևելյան Հայաստանի տարածքներն ազատագրելուց հետո, երբ հիմնադրվում է Զաքարյան իշխանապետությունը (1200-1261)։Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։ 13-րդ դարում ստեղծված հիմնական հուշարձանախմբում են գլխավոր Կաթողիկե եկեղեցին, գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը։
Գառնի համայնքի Հացավան բնակավայր՝ Գյուղը Աբովյանից 15 կմ հարավ-արևելքում է: Նախկին անվանումը` Ավդալար: Վերաբնակեցվել է 1827թ.: Գյուղի 1-ին բնակիչները եղել են Աղամովը, Մանուկը, Հովհաննեսը, Մեսրոպը, Չլնգարների տոհմը և այլոք: Ժամանակակից գյուղի տարածքում եղել է հին բնակավայր և դամբարանադաշտ: Գյուղից դեպի հյուսիս, բարձունքի վրա գտնվում է անտիկ դարաշրջանի ամրոց, որը հսկել է Արարատյան դաշտից եկող ճանապարհները: Խմելու ջուր համայնքը ստանում է <<Կոնե>> կոչվող աղբյուրից: Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` շոգ: Հաճախակի են երաշտի տարիները, որից շատ է տուժում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացին: Բնակչությունը զբաղվում է հացահատիկի մշակմամբ, բանջարաբոստանային այլ կուլտուրաների արտադրությամբ և անասնապահությամբ:
Գառնի համայնքի Գեղադիր բնակավայր՝ Գյուղ Գեղամա լեռնաշղթայի, Ողջաբերդի լեռնաբազուկի արեւմտյան լանջին, Աբովյանից 14 կմ հարավ-արեւելք: նախկինում /1935թ./ կոչվել է Քյարփիչլու: Բնակիչների նախնիները եկել են Վանից, Խնուսից, Կարսից, Բիթլիսից 1918-1924 թվականներին: Գեղադիրից հարավ-արեւմոտք բացվել է սեւ եւ կարմիր քարերից պատրաստված մ.թ.ա. 7-3-րդ դդ. ծածկված 4 սարկոֆագ, որոնց մեջ հանգուցյալները թաղված են եղել կուչ եկած դիրքով: Գտնվել են կապտավուն պորֆիրիտից պատվանդանով սկահակ, կավե սափոր, նետասլաքներ, դաշույնի դաստակ բրոնզե ապարանջաններ սերդոլիկե եւ ապակե գույնզգույն ուլունքներ, մուգ մանուշակագույն ապակե բազմանիստ կնիք: Բնակչության մեծ մասը գաղթել է Արեւմտյան Հայաստանից: Հիմնական զբաղմունքը հացահատիկի մշակությունն ու անասնապահությունն է: Գյուղը գտնվում է Երևան- Գառնի մայրուղու վրա:
Գառնի համայնք Ողջաբերդ բնակավայր՝ Գյուղի շրջակայքում պահպանվել են հին հուշարձաններ, քարայրներ: 1960-1962թթ. պեղումներից բացվել են 4-5-րդ դդ. գմբեթավոր եկեղեցու և ամրոցի ավերակներ: Գյուղով է անցնում Երևան-Գառնի-Գեղարդ ավտոմայրուղին: Բնակիչները զբաղվում են այգեգերծությամբ և անասնապահությամբ: Ներկա վիճակում համայնքի ամբողջ տարածքը հողի սողանքային երևույթների պատճառով գտնվում է վթարային վիճակում, որն իր բացասական ազդեցությունն ունի բնակելի տների, վարչական շենքերի, մշակույթի օջախների, դպրոցական շենքի և շինությունների վրա: Դպրոցը տեղափոխվել է շարժական տնակներ, գրադարանը` գյուղապետարանի շենք, բուժկետը` շարժական տնակ: Համայնքը զարգացման ոչ մի հեռանկարային պլան չի մշակում` կապված սողանքայի ակտիվ երևույթների հետ:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Աշխարհագրական դիրքը՝ նախալեռնային, գեոմորֆոլոգիական տեսակետից շրջանը տեղադրված է հրաբխային սարավանդի սահմաններում, Ազատ գետի կիրճի ափին, բլրի վրա: Կլիմայական պայմանները՝ ուսումնասիրվող տարածքը բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով. չափավոր տաք տևական ամառով և ցուրտ ձմեռով: Առավելագույն ջերմաստիճանը +380C լինում է հուլիս-օգոստոսին, մինիմումը` -290C - հունվարին: Մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը 534 մմ: Մթնոլորտային տեղումների քանակը կախված է շրջանի բացարձակ նիշերից (1405.0-1408.0 մ):
ՈՒսումնասիրվող շրջանում քամիները արևելյան ուղղության են: Քամու միջին արագությունը 3.5 մ/վրկ: Ձյան ծածկոցի հաստությունը հասնում է 30 սմ, ճնշումը` 70 կգ/մ2: Հողի սառչելու խորությունը հասնում է 70 սմ:
Շրջանի հիմնական հիդրոգրաֆիական զարկերակն են հանդիսանում Ազատ և Գողթ գետերը, ինչպես նաև նրանց վտակները:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
534մմ
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C)
-29
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
+38
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
1.1) Գառնի
1.2) Գեղարդ
1.3) Գողթ
1.4) Հացավան
1.5) Գեղադիր
1.6) Ողջաբերդ
1.1) -0
1.2) 10
1.3) 5
1.4) 9
1.5) 10
1.6) 13
Գառնի
Քյարփիչլու
Գողթ
Ավդալար
Գեղադիր
Ողջաբերդ
garnihamaynq@mail.ru
2215
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
8. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
927284.3
484630.300
653.700
278.000
Համայնքի վարչական բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջեի եկամուտները (հազ. դրամ)
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.1 համայնքային ծառայողներ
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Բնակչության համար ապահովել բարենպաստ կենսապայմաններ
Համայնքի կառուցապատումը և բարեկարգումը
Աշխատատեղերի ստեղծումը
Գործարկել ուսումնամշակութային զարգացման կենտրոնը։
Կառուցել համագործակցություն համայնքում մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ, հաստատել կապեր, ներգրավել մեծ թվո բնակչության ազգային-հոգևոր-մշակութային միջոցառումներին։
ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Facebook
Location on Google Maps
YouTube