Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի. «Համայնքային ծառայության մասին» օրենքի 27-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի. Գառնի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Գառնի համայնքի ավագանու 2024թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» 140-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Գառնի համայնքի ավագանու 07 հոկտեմբերի 2025 թվականի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N 149-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 179-Ա որոշումը
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվան հաջորդող օրվանից: |