09.05.22
Շնորհավոր մայիսի 9
|
Շնորհավորում ենք բոլորին մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ Հավերժ փառք ու խոնարհում Հայրենական Մեծ Պատերազմի վետերաններին, Արցախյան ազատամարտի հերոսներին:
|
|
05.05.22
Հայտարարություն
|
Գառնի համայնքի Գեղադիր և Ողջաբերդ բնակավայրերում իրականացվել է ճանապարհների բարեկարգման և հարթեցման աշխատանքներ:  Գեղադիր բնակավայրում բարեկարգվել է շուրջ 3 կմ ճանապարահատված  Ողջաբերդ բնակավայրում հարթեցվել է շուրջ 1 կմ դաշտամիջյան ճանապարհ
|
|
28.04.22
Հայտարարություն:
|
Ապրիլի 30-ը համապետական շաբաթօրյակի օր է: Կոչ ենք անում բոլորին մասնակցել: Մաքու´ր պահենք մեր երկիրը #աղբի_տեղն_աղբամանն_է #մաքրությունը_սկսում_է_քեզանից #մաքուր_պահենք_մեր_երկիրը
|
|
22.03.22
Հայտարարություն:
|
<<Գառնի տաճարի շրջակա տարածքի բարեկարգում>> ենթածրագրով մշակված և Գառնիի համայնքապետարանի կողմից հաստատված նախագծում փոփոխությունների իրականացման համար` տեղի կունենա ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ, մարտի 31-ին ժամը 14:00-ին Գառնիի համայնքապետարանի համայնքի ղեկավարի աշխատասենյակում, հասցե՝ Գառնի համայնք, Ս. Շահումյան 4: Բոլոր շահագրգիռ անձանց ներկայությունը ցանկալի է:
|
|
03.03.22
Հայտարարություն
|
Հարգելի՛ բնակիչներ Սույն թվականի մարտի 10-ին ժամը 11:00-ին ` Գառնի համայնքի ղեկավարի աշխատասենյակում` Գառնի Ս.Շահումյան 4 հասցեում, կիրականացվի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության ենթածրագրի ընտրության ժողով: Հիշեցնենք, որ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման: Ձեր հարցերը կարող եք ուղղել՝ ստորև նշված հեռախոսահամարին զանգահարելով կամ էլեկտրոնային նամակի միջոցով: Հեռ. +374 41 12 51 56 Էլ. հասցե. garnihamaynq@mail.ru
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |