24.08.20
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ
ՄԱՐԶԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ-ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
|
ԾՐԱԳԻՐ-ԿԱՆՈՆԱԿԱՐԳ Փառատոնի նպատակն է հայտնաբերել, խրախուսել, աջակցել և հանրությանը ճանաչելի դարձնել գրական ձիրքով օժտված մարզի երիտասարդներին, նրանցից առավել շնորհալիների ստեղծագործությունները հրատարակել մեկ ընդհանուր ժողովածուի տեսքով և շնորհանդեսի միջոցով նպաստել նոր սերնդի և քաղաքացու գեղագիտական ճաշակի ...
Մանրամասն |
|
29.07.20
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը, Հովհաննես Թումանյանի թանգարանը և <<ԱրխեոԱրտ և ԼԱԲ>> հասարակական կազմակերպությունը համատեղ իրականացնում են <<Յոթը սարի ետևում...>> հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոն, որին կարող են մասնակցել հայրենի բնաշխարհի, հուշարձանների պատմությամբ ու մշակույթով հետաքրքրվող պատանիներ և երիտասարդներ: Հաշվի առնելով COVID-19 համաճարակի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակը` մրցույթ- նախագծի մասնակիցները պետք է խստորեն պահպանեն ՀՀ պարետի որոշումներից բխող անվտանգության կանոններն ու ցուցումները:
|
|
27.07.20
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
ՀՀ ոստիկանության կենտրոնական ապրատում սահմանվել է պարեկային ծառայությունը, որը Երևան քաղաքում նախատեսվում է գործարկել 2021թվականի 1-ին եռամսյակից: Նոր պարեկային ծառայությունը որակյալ և բանիմաց կադրերով համալրելու նպատակով, Ընդունելություն-մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել ՀՀ ոստիկանության կրթահամալիր կամ զանգահարել +37410772085 և +37410772038 հեռախոսահամարներով: Պարեկային ծառայության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ ՀՀ ոստիկանության <<www.police.am>> պաշտոնական կայքեջում տեղադրված հայտարարություններում
|
|
21.07.20
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՀՀ ԲՈԼՈՐ ՄԱՐԶԵՐՈՒՄ
|
- Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում ծրագրի շրջանակներում հայտարարվել է
ՕՐԳԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹՀայաստանի բոլոր մարզերի համար: Մանրամասները՝ կից փաստաթղթում: - Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է հուլիսի 31-ը։ Շտապեք դիմել:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Հեռ.՝+374 (0) 60 655 955 Բջջ.՝ +374 (0) 93 144 795
|
|
20.07.20
ԵՂԵՔ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ
|
Թրաֆիքինգը բազմաշերտ խնդիր է: Այն զրկում է մարդկանց իրենց հիմնական իրավունքներից և ազատություններից: Մարդկանց թրաֆիքինգը թողնում է կործանիչ ազդեցություն անհատի, ընտանիքի և հասարակության վրա: Զոհերը հիմնականում ենթարկվում են ֆիզիկական և հոգեբանական բռնության: Թրաֆիքինգի զոհերի մեծ թվերը պայմանավորված են բազմաթիվ գործոններով, որոնցից մեկը թրաֆիքինգի վերաբերյալ իրազեկվածության ցածր մակարդակն է: Տեղեկացնում ենք, որ ՀՀ-ում գործում է թեժ գիծ (0-800-50-558)՝ նախատեսված թրաֆիքինգի մասին իրազեկված լինելու, աջակցություն կամ խորհրդատվություն ստանալու համար
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 |