Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Դանիել Վարդանյանի դիմումը, համայնքի ավագանին որոշում է.
1.Քաղաքացի Դանիել Վարդանի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0237-0052 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության 0.0973 հա մակերեսով վարելահող հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ ջերմոց կառուցման նպատակով:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: