Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերդ Խաչատրյանինհամասեփականության իրավունքով պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի 1-ին թաղամաս 1-ին փողոցթիվ 26 հասցեում տնամերձ հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ`
1. Ռոբերդ Խաչատրյանին համասեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողամասի վրա 1991թվականին կառուցված բնակելի նշանակության շինությունները համարել օրինական:
2. Հաշվի առնելով, որ որոշման առաջին կետով նշված ինքնակամ շինությունները կառուցվել են 2001թ-ի մայիսի 15-ից առաջ շինությունների օրինականացման համար վճար չի գանձվում:
3. Որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: