Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածի 33 կետի “զ” ենթակետի և 33.1 կետի “բ” ենթակետի, 35 կետի “բ” ենթակետի հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը ավագանին որոշում է՝ 1. Գառնի համայնքի սեփականություն համարվող 07-021-0072- 0081 ծածկագրով 153 քմ մակերեսով հողամասը և օրինական ճանաչված 144.64 քմ. մակերեսով ինքնակամ շինությունը և 07-021-042-0064 ծածկագրով 58քմ մակերեսով հողամասը և օրինական ճանաչված 58քմ մակերոեսով շինությունը օտարել հողամասի կադաստրային արժեքով, իսկ ինքնակամ շինության յուրաքանչյուր 1 քմ. Բազզային տուրքի համապատասխանաբար 10-ապատիկի և 90-ապատիկի չափով հաշվի առնելով 0.11 գործակիցը:
2. Գրավոր առաջարկ ներկայացնել և գնման նախապատվություն տալ օրինականացված կառույցը և համապատասխան հողամասը կառույցն իրականացնող անձերին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |