Ղեկավարվելով 26.12.2002թ. ուժի մեջ մտած <<Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասի իրավական կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի և 7-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով, հաշվի առնելով, որ ինքնակամ զբաղեցրած հողամասը և օրինական հատկացված հողամասը մինչև 2001թ-ի մայիսի 15-ը ունեցել է նույն սահմանագիծը և փաստացի օգտագործել է համասեփականատերի կողմից, քարտեզագրվել և նույն սահմանագծով ճանաչվել է որպես մեկ միավոր ինչը երևում է համայնքի հողակադաստրային քարտեզում և այն որն շված ինքնակամ զբաղեցրած հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի շարքում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակվում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ որոշում եմ`
1. Ալբերտ , Թագուհի և Սուրեն Սահակյանների կողմից ինքնակամ զբաղեցրած 07-021-309-023 ծածկագրի 0.0149 հա գյուղատնտեսական վարելահողը ճանաչել օրինական:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: