Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման և ՙՆորմատիվ իրավական ակտերի մասին՚ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների՝ որոշում եմ.
1.Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, Գայանե Սիներիկի Հայրապետյանին սեփականույթյան իրավունքով պատկանող 07-021-0084-0035 կադաստրային ծածկագրով 0.0534 հա հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությունից փոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2. Հողամասում առկա 17.5 քմ մակերեսով շինության գործառնական նշանակությունը փոխել հասարկական նշանակության՝ որպես խանութ և 6.3քմ մակերեսով շինության նշանակությունը փոխել հասարկական նշանակության՝ որպես պահեստ:
3.Ուժը կորցրած ճանաչել Գառնի համայքնի ղեկավարի 2024թվականի մարտի 22-ի ՙՀողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին՚՚ թիվ 26 որոշումը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: