Համաձայն <<Տեղական Ինքնակառավարման Մասին>> Հայաստանի Հանրապետության օրենք 14-րդ հոդվածի 6-րդ մասի ավագանին որոշում է` Հաստատել Գառնի համայնքի ավագանու 2017թվականի նոյեմբերի 10 –ի N 15 հերթական նիստի օրակարգը`
1. Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու 2008թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 1/1 որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ
2. <<Հայաստանի համայնքների հանրապետական ասոցացիա>> հասարակական կազմակերպությանն անդամակցելու և անդամավճարներով ճարելու մասին
3. Գառնի համայնքի ավագանու 2008 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 1/2 որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ
4. Գառնի համայնքի ավագանու 2016թվականի. դեկտեմբերի 26-ի թիվ 46-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ
5. <<Գառնիի Գեղարվեստի դպրոց, Գառնիի Մարզամշակութային կենտրոն և Գառնիի Երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ների կանոնադրությունները հաստատելու մասին
6. Գառնիի համայնքային նշանակության <<կամոյի>> անվան փողոցը վերանվանելու վերաբերյալ
7. Համայնքային սեփականություն համարվող հողերի օտարման վերաբերյալ
8. Համայնքային սեփականություն համարվող հողի վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ
9. Գառնի համայնքում համայնքային սեփականության հողամասերի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ
10. Գառնի համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու մասին |