Ղեկավարվելով իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 70 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 2017թ բյուջեում փոփոխություն կատարելու առաջարկը կապված համայնքի բյուջեում 2017թ, հունվարի 1-ի դրությամբ առկա 243420-50 մնացորդի հետ: ավագանին որոշում է 1. Գառնի համայնքի ավագանու 2016թ, դեկտեմբերի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի 2017թ. Բյուջեի հաստատումը>> թիվ 49-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն:
Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: |