Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002թ. <<Շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին>> թիվ 88 որոշումով որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի Ջ. Ալեքյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող Սեդրակ, Լալա, Համլետ և Հապետ Սարգսյաններին համասեփականության իրավունքով պատկանող 0.16593 հա բնակելի կառուցապատման հողամասի վրա կառուցված հատակագծով նշված թիվ 6 և թիվ 10 շինությունների համապատասխանաբար 75.20քմ. և 36.01քմ. ներքին մակերեսով բնակելի նշանակության գործառնական նշանակությունը փոխել հասարակական նշանակության առանց նախագծային փաստաթղթերի փոփոխության:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից