Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 ապրիլի 2019 թ.

ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՀՈՐՎԱԾ ԳՅՈՒՂ Ն ՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿՏԱՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով 26.12.2002թ. ուժի մեջ մտած <<Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասի իրավական կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի և 7-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով, հաշվի առնելով,  որ ինքնակամ զբաղեցրած հողամասը և օրինական հատկացված հողամասը մինչև 2001թ-ի մայիսի 15-ը ունեցել է նույն սահմանագիծը և փաստացի օգտագործել է համասեփականատերի կողմից,  քարտեզագրվել և նույն սահմանագծով ճանաչվել է որպես մեկ միավոր ինչը երևում է համայնքի հողակադաստրային քարտեզում և այն որ նշված ինքնակամ զբաղեցրած հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի շարքում,  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,  սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակվում այլ անձանց իրավունքները,  չի առաջացնում սերվիտուտ որոշում եմ`

1.     Խորեն, ՎերգուշՄուրադ, Գարեգին, Գալուստև  Սահակ  Սարգսյանների կողմից ինքնակամ զբաղեցրած 07-021-0225-0041 ծածկագրի 0.00448հա  գյուղատնտեսական  այգին    ճանաչել  օրինական:

2.    Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լիպարիտ Թադևոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner