|
ՆԱԽԱԳԻԾ 1 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԹԻՎ 3-Ն |
Զեկ. ՎՈԼՈԴՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 53-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
Ղեկավարվելով իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 70 հոդվածի 3-րդ մասով: ավագանին որոշում է Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու 2013թ. Դեկտեմբերի 23-ի <<Գառնիի գյուղական համայնքի վարչական տարածքում 2014թ. Տեղական տուրքերի, վճարների և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերի սահմանումը>> թիվ 53-ն որոշման հավելվածում 13 կետի “բ” ենթակետում <<2500 դրամ>> բառերից հետո ավելացնել <<Նույն ընտանիքից երկուսից ավել երեխաների հաճախման ժամանակ երրորդ երեխայի ուսման վարձը սահմանել անվճար, Երկու և ավել երաժշտական գործիքի տիրապետելու համար յուրաքանչյուրից գանձել սահմանված վճարի չափի 40%-ը (1000 դրամ) փարոս համակարգում ընդգրկված ընտանիքի անդամների երեխաների ուսման վարձը սահմանել անվճար >>: |
|
Կողմ (9)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՇՈՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|