Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկին՝ Գառնի համայնքի Ստ. Շահումյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող վարչական շենքը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայր սահմանելու մասին: |