Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 66-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2021 թվականի N 66-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ, ՈՂՋԱԲԵՐԴ, ԳԵՂԱԴԻՐ, ՀԱՑԱՎԱՆ, ԳՈՂԹ ԵՎ ԳԵՂԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ, 28-րդ կետերի, 102-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի,  17-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է.

1.   Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ:

2.   Հաստատել «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

3.   2021 թվականի դեկտեմբերի 24-ից դադարեցնել «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնիի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գեղարդի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գողթի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հացավան համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գեղադիրի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդի համայնքապետարանի աշխատակազմ»   համայնքային կառավարչական հիմնարկների գործունեությունը։

4.   Առաջարկել Գառնի համայնքի ղեկավարին` «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնիի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ պետական հաշվառման:

5.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Կողմ -15

ԱԼՈՅԱՆ ԱԼԻԿ

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԿԱՐԵՆ

ԵՆԳՈՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՄԱՐՈՒՍՅԱ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՍԻՐԱԿ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱՐԱՄ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԵՂԻՆԵ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐԿԱԴԻԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԺՈՐԱ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(74.94 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner