Այսօր: Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 212-Ա
 

Զեկ. ԼԻՊԱՐԻՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գառնի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն և 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «ԱՐՓԻԽԱՉ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հոկտեմբերի 02-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը, հաշվի առնելով այն, որ Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0028-0001-ից կադաստրային ծածկագրով 0.0280 հա մակերեսով բնակելի հասարակական կառուցապատման հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված հողամասին կից՝ Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0028-0002 կադաստրային ծածկագրով 0.028 հա մակերեսով բնակելի հասարակական կառուցապատման հողամասի սեփականատեր Տիգրան Հովակիմի Գրիգորյանին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04072025-07-0111 վկայական, տրված՝ 2025 թվականի հուլիսի 04-ին) խնդրանքը, համաձայնությունն այն մասին, որ իր հողամասին կից համայնքային սեփականություն հանդիսացող Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0028-0001-ից կադաստրային ծածկագրով 0.0280 հա մակերեսով բնակելի հասարակական կառուցապատման հողամասն օտարվի այն փաստացի տիրապետող և օգտագործող Տիգրան Հովակիմի Գրիգորյանին, համայնքի ավագանին որոշում է.

1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0028-0001-ից կադաստրային ծածկագրով 0.0280 հա մակերեսով բնակելի հասարակական կառուցապատման հողամասի նկատմամբ:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:

3.Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0028-0001-ից կադաստրային ծածկագրով 0.0280 հա մակերեսով բնակելի հասարակական կառուցապատման հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին՝ քաղաքացի Տիգրան Հովակիմի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի գառնի գյուղի 07-021-0028-0002 կադաստրային ծածկագրով 0.028 հա մակերեսով բնակելի հասարակական կառուցապատման հողամասին կից, իր կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0028-0001-ից կադաստրային ծածկագրով 0.0280 հա մակերեսով բնակելի հասարակական կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 525756 (Հինգ հարյուր քսանհինգ հազար յոթ հայրուր հիսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Տիգրան Հովակիմի Գրիգորյանին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner