|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 հոկտեմբերի 2021 թվականի N 52-Ա |
ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՆՄԱՆ ՁԵՎԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, «Գնումների մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Գառնի համայնքի խմելու ջրագծի հիմնանորոգման աշխատանքների, ինչպես նաև դրանց տեխնիկական հսկողության ծառայությունների իրականացման գնման ձևը համաձայն «Գնումների մասին» օրենքի համայնքի գնումների պլանով նախատեսվել է բաց մրցույթ, ըստ որի մրցույթի հրավերը պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից մինչև պայմանագրի կնքման գործընթացը տևում է շուրջ 2 ամիս և հաշվի առնելով այդ ժամանակահատվածում եղանակային պայմանները և աշխատանքների տարաբնույթ լինելը, ավագանին որոշում է Թույլատրել համայնքի ղեկավարին՝ Գառնի համայնքի խմելու ջրագծի հիմնանորոգման աշխատանքների, ինչպես նաև դրանց տեխնիկական հսկողության ծառայությունների իրականացման գնումը կատարել հրատապ բաց մրցույթի եղանակով, առաջարկելով նաև գնումների պլանում կատարելու համապատասխան փոփոխություններ: |
Կողմ -7 ԱԲԵԼՅԱՆ ՍԱՐՈ ԱՐՇԱԿՅԱՆ ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԵՂԻԱԶԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆԵՐՍԵՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|