Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Վաղարշակ Գևորգյանի դիմումը.Ավագանին որոշում է. 1. Վաղարշակ Գևորգյանին տրամադրել իր կողմից փաստացի, անընդմեջ ու բացահայտ ավելի քան տասը տարի օգտագործվող Կոտայքի Մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0289-0071 կադաստրային ծածկագրով 0.6543հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նկատմամբ ձեռքբերման վաղեմության իրավունք:
2. Հիմք ընդունելով Վաղարշակ Գևորգյանի Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0289-0071 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ ձեռք բերման վաղեմության իրավունքը՝ Վաղարշակ Գևորգյանին ուղղակի վաճառքով օտարել Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0289-0071 կադաստրային ծածկագրով 0.01153հա բնակավայրերի բնակելի կառուցապատման, որը չի հանդիսանում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկվող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում գտնվող, հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք առաջացնող հողամաս:
3.Վաճառքի գին սահմանել տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքը։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը |