Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրնսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 07-ի թիվ 187-Ա որոշումը ՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Ալիս Բորիսի Ղազարյանին պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0102-0009 կադաստրային ծածկագրով 0.24428 հա մակերեսով բնակավյրերի հասարակական կառուցապատման հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0102-0016 կադաստրային ծածկագրով 0.04419 հա մակերեսով բնակավյրերի հասարակական կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող Ալիս Բորիսի Ղազարյանին:
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունումից հետո, Գառնի համայնքի բյուջեի N 900105207170 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 1 276 000 /մեկ միլիոն յոթ հարյուր վաթսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: