Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդկետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի պահանջներով, ավագանին որոշում է. 1. Քաղաքացի Արկադի Պետրոսյանի սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի 07-021-0225-0035 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության 0.3026 հա մակերեսով գյուղատնտեսական պտղատու այգի հողատեսքը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝անասնապահական ֆերմա կառուցելու նպատակով:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: |