Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի «ԳԱՌՆԻ ԳԱՐԴԵՆ» ՍՊԸ-ի դիմումը, Գառնի ամայնքի ավագանին որոշում է. 1. «ԳԱՌՆԻ ԳԱՐԴԵՆ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0368-0083 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության 0.39143 հա մակերեսով վարելահող հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակությանհողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ այգետնակ և անգար պահեստ, կառուցման նպատակով: 2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: |