Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912 որոշմամբ հաստատված կարգի 33 կետի <<զ>> ենթակետով, 33.1 կետի <<բ>> ենթակետով 33.2 կետով հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը և կառույցներն իրականացրած անձանց դիմումները ավագանին որոշում է՝
1. Կոտայքի մարզի Գառնի համայնքի գյուղ Գեղարդ 3-րդ փողոց 28/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն համարվող 07-021-0113-0032 ծածկագրով օրինականացված ինքնակամ կառույցնու համապատասխան հողամասը նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքի կարգով վաճառել տվյալ կառույցն իրականացնող Աննա Հակոբի Տեր-Աբրահամյանին .
2. Ուղղակի վաճառքի գին սահմանել Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված կարգով. (հողի արժեքը 980952 ՀՀ դրամ, շենք.շինության արժեքը 389250 ՀՀ դրամ)
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: