Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Արայիկ Ղարիբյանի դիմում խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է՝ Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Արայիկ Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գողթ գյուղում գտնվող 07-026-0157-0039 կադաստրային ծածկագիր 0.63953 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատեսք հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման 07-026-0157-0014 կադաստրային ծածկագրի հողատեսք՝ 0.06896 հա մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ /1294900/ ՀՀ դրամ հողամասի ընդլայնման նպատակով: |