Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրնսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 52-Ա որոշումը և քաղաքացի Վաղարշակ Ռուբենի Ռոստոմյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Վաղարշակ Ռուբենի Ռոստոմյանին պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0068-0018 կադաստրային ծածկագրով 0.383 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0068-0032 կադաստրային ծածկագրով 0.02427 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող Վաղարշակ Ռուբենի Ռոստոմյանին:
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունումից հետո Գառնի համայնքի բյուջեի N 900105207170 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 700 918 /յոթ հարյուր հազար ինը հարյուր տասնութ/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: