Համաձայն <<Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասի իրավական կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի, հաշվի առնելով, որ ինքնակամ զբաղեցրած հողամասերը մինչև 2001 թվականի մայիսի 15-ը ունեցել է նույն սահմանագիծը և փաստացի օգտագործվել և մինչ օրս օգտագործվում է Վաղինակ Վոլոդյայի, Արփիկ Մերուժանի, Սարիբեկ Վաղինակի, Սուսաննա Վաղինակի, Վարսենիկ Վաղինակի Հովհաննիսյանների կողմից, քարտեզագրվել և նույն սահմանագծով են ճանաչվել, ինչը երևում է համայնքի հողակադաստրային քարտեզում և այն, որ օրինական և նշված ինքնակամ զբաղեցրած հողամասերը չեն գտնվում հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի շարքում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ աննվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշում եմ.
1. Վաղինակ Վոլոդյայի, Արփիկ Մերուժանի, Սարիբեկ Վաղինակի, Սուսաննա Վաղինակի, Վարսենիկ Վաղինակի Հովհաննիսյաններին սեփականաշնորհված 0.09 հա օրինական ևվերջիններիս կողմից փաստացիօգտագործվող կադաստրային ծածկագիր 07-026-0151-0015 0.01078 հա մակերեսով, 07-026-0151-0017 0.03076 հա մակերեսով, 07-026-0150-0003 0.01782 հա մակերեսով, 07-026-0151-0016 0.08382 հա մակերեսով հողամասերի սեփականության իրավունքը ճանաչել ամբողջությամբ:
2. Ուժը կորցրած ճանաչել Գառնի համայնքի ղեկավարի <<Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փաստացի օգտագործման չափով ճանաչելու մասին>> թիվ 899, 900, 901, 902 որոշումները:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: