Այսօր: Կիրակի, 13 Հուլիսի 2025թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 134
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 2019 թվականի N 134

ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՅԳՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՉԱՓՈՎ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

      Ղեկավարվելով <<Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասի իրավական կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության 2002թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված օրենքի 7-րդ հոդվածի 1-ին  կետի  դրույթներով, հաշվի առնելով, որ օրինական հատկացված գյուղատնտեսական  այգուն կից ինքնակամ զբաղեցրած հողամասը և օրինական հատկացված հողամասը մինչև 2001թ-ի մայիսի 15-ը ունեցել է նույն սահմանագիծը և փաստացի օգտագործել և մինչ օրս օգտագործվում է  սեփականատիրոջ  կողմից, քարտեզագրվել և նույն սահմանագծով ճանաչվել է որպես մեկ միավոր ինչը երևում է համայնքի հողակադաստրային քարտեզում և այն որ օրինական և նշված ինքնակամ զբաղեցրած հողամասը չի գտնվում հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի շարքում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակվում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ,  որոշում եմ`

1. Ճանաչել  Քնքուշ  Ցոլակի  Ավետիսյանի  կողմից փաստացի  ավել  օգտագործվող 0.003645 հա  հողամասի սեփականության իրավունքը:

2.Ուժը  կորցրած  ճանաչել  համայնքի  ղեկավարի 08-ը  ապրիլի  2019թվականի  N 77  որոշումը:

 3.Որոշումն  ուժի  մեջ է մտնում ընդունման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner