Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն և 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «ԱՐՓԻԽԱՉ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հոկտեմբերի 17-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը, հաշվի առնելով այն, որ Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0386-0002-ից կադաստրային ծածկագրով 0.04606 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված հողամասին կից՝ Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0386-0001 կադաստրային ծածկագրով 0.0729 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի սեփականատեր Սահակ Պողոսի Ալխասյանին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04072025-07-0111 վկայական, տրված՝ 2025 թվականի հուլիսի 04-ին) խնդրանքը, համաձայնությունն այն մասին, որ իր հողամասին կից համայնքային սեփականություն հանդիսացող Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0386-0002-ից կադաստրային ծածկագրով 0.04606 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողամասն օտարվի այն փաստացի տիրապետող և օգտագործող Սահակ Պողոսի Ալխասյանին, համայնքի ավագանին որոշում է. 1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0386-0002-ից կադաստրային ծածկագրով 0.04606 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողամասի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3.Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0386-0002-ից կադաստրային ծածկագրով 0.04606 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին՝ քաղաքացի Սահակ Պողոսի Ալխասյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի գառնի գյուղի 07-021-0386-0001 կադաստրային ծածկագրով 0.0729 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասին կից, իր կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0386-0002-ից կադաստրային ծածկագրով 0.04606 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 3200 (երեք հազար երկու հայրուր) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Սահակ Պողոսի Ալխասյանին: |