Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Զորիկ Գրիգորյանի դիմումը.Գառնի համայնքի ավագանին որոշում է. 1. Զորիկ Գրիգորյանին տրամադրել իր կողմից փաստացի, անընդմեջ ու բացահայտ ավելի քան տասը տարի օգտագործվող Կոտայքի Մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0028-0080 կադաստրային ծածկագրով 0.02522 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության իրավունք:
2. Հիմք ընդունելով Զորիկ Գրիգորյանի Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0028-0080 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ ձեռք բերման վաղեմության իրավունքը՝ Զորիկ Գրիգորյանին ուղղակի վաճառքով օտարել Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0028-0080 կադաստրային ծածկագրով 0.02522 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման, որը չի հանդիսանում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկվող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում գտնվող, հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք առաջացնող հողամաս:
3.Վաճառքի գին սահմանել տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքը։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը |