Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրնսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 07-ի թիվ 189-Ա որոշումը ՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Արթուր Վիրաբի Խաչատրյանին պատկանող Գառնի համայնքի Հացավան գյուղում գտնվող 07-041-0116-0111 կադաստրային ծածկագրով 1.82106 հա մակերեսով գյուղատնտեսական այլ հողատեսք հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-041-0116-0145 կադաստրային ծածկագրով 1.81995 հա մակերեսով գյուղատնտեսական այլ հողատեսք հողամասը կադաստրային արժեքով, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող Արթուր Վիրաբի Խաչատրյանին:
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունումից հետո, Գառնի համայնքի բյուջեի N 900105220173 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 122900 /հարյուր քսաներկու հազար ինը հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: