Այսօր: Երեքշաբթի, 26 Օգոստոսի 2025թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1350
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 օգոստոսի 2025 թվականի N 1350

ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՉԱՓՈՎ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի ԹԻՎ 899, 900, 901, 902 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասի իրավական կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի, հաշվի առնելով, որ  ինքնակամ զբաղեցրած հողամասերը մինչև 2001 թվականի մայիսի 15-ը ունեցել է նույն սահմանագիծը և փաստացի օգտագործվել և մինչ օրս օգտագործվում է Վաղինակ Վոլոդյայի, Արփիկ Մերուժանի, Սարիբեկ Վաղինակի, Սուսաննա Վաղինակի, Վարսենիկ Վաղինակի Հովհաննիսյանների կողմից, քարտեզագրվել և նույն սահմանագծով են ճանաչվել, ինչը երևում է համայնքի հողակադաստրային քարտեզում և այն, որ օրինական և նշված ինքնակամ զբաղեցրած հողամասերը չեն գտնվում հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի շարքում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ աննվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշում եմ.

1. Վաղինակ Վոլոդյայի, Արփիկ Մերուժանի, Սարիբեկ Վաղինակի, Սուսաննա Վաղինակի, Վարսենիկ Վաղինակի Հովհաննիսյաններին սեփականաշնորհված 0.09 հա օրինական ևվերջիններիս կողմից փաստացիօգտագործվող  կադաստրային ծածկագիր 07-026-0151-0015  0.01078 հա մակերեսով, 07-026-0151-0017  0.03076 հա մակերեսով, 07-026-0150-0003  0.01782 հա մակերեսով, 07-026-0151-0016  0.08382  հա մակերեսով հողամասերի սեփականության իրավունքը ճանաչել ամբողջությամբ:
2. Ուժը կորցրած ճանաչել Գառնի համայնքի ղեկավարի <<Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փաստացի օգտագործման չափով ճանաչելու մասին>> թիվ 899, 900, 901, 902 որոշումները:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner