|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 հոկտեմբերի 2025 թվականի N 1603 |
ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշմամբ հաստատված N1 հավելվածի 7-րդ կետի և հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համաձայնությունը՝ որոշում եմ. 1. Համայնքային սեփականություն հանդիսացող Գառնի համայնքի Գողթ գյուղում գտնովղ համայնքային սեփականություն հանդիսացող 07-026-0106-0037 կադաստրային ծածկագրով 0.03942 հա գյուղատնտեսական արոտավայրի գործառնական նշանակությունը փոխել երրորդ կարգի անջրդի վարելահող գործառնական նշանակության:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|