Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 37 հոդվածով և հիմք ընդունելով քաղաքացի Վարդան Գեղամի Եղիազարյանի դիմումը, Գառնի ամայնքի ավագանին որոշում է. 1.Քաղաքացի Վարդան Գեղամի Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-026-0118-0082 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության 0.03245 հա մակերեսով արոտավայր հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակությանհողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ չրանոց, կառուցման նպատակով: 2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: 3.Ուժը կորցրած ճանաչել Գառնի համայնքի ավագանու 25 հունվարի 2025թվականի «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին » թիվ 88-Ա |