Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Արամ Խաչատրյանի դիմում խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է՝ Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Արամ Մեխակի Խաչատրյանին, Գեղամ Մեխակի Խաչատրյանին, Օվսաննա Միշայի Մկրտչյանին և Ալվարդ Վաղարշակի Խաչատրյանին համասեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0039-0007 կադաստրային ծածկագիր 0.12701 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատեսք հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման 07-021-0039-0068 կադաստրային ծածկագրի հողատեսք՝ 0.0037 հա մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ /107300/ ՀՀ դրամ հողամասի ընդլայնման նպատակով |