Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրնսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 07-ի թիվ 190-Ա որոշումը ՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Գրիգոր Սամվելի Հայրապետյանին պատկանող Գառնի համայնքի Ողջաբերդ գյուղում գտնվող 07-052-0139-0011 կադաստրային ծածկագրով 1.72699 հա մակերեսով գյուղատնտեսական այլ հողատեսք հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-052-0139-0013 կադաստրային ծածկագրով 0.18824 հա մակերեսով գյուղատնտեսական այլ հողատեսք հողամասը կադաստրային արժեքով, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող Գրիգոր Սամվելի Հայրապետյանին:
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունումից հետո, Գառնի համայնքի բյուջեի N 900105227178 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 13000 /տասներեք հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: