Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 42-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 42-Ա


Զեկ. ԼԻՊԱՐԻՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի  պահանջներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածով ավագանին որոշում է.

1.     Քաղաքացի Զորիկ Օհանյանի սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի 07-021-0261-0033 կադաստրային  համարի  գյուղատնտեսական  նշանակության 0.2411 հա մակերեսով գյուղատնտեսական վարելահող հողատեսքը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ գյուղատնտեսական պահեստ կառուցելու նպատակով:

2.    Առաջարկել  համայնքի  ղեկավարին՝  հողամասի  նպատակային  նշանակության  փոփոխությունը  օրենքով  սահմանված  կարգով  պետական  գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ  հաշվառման  տվյալներում  և  համայնքի  հողային  հաշվեկշռում:

3.    Ուժը կորցրած ճանաչել Գառնի համայնքի ավագանու 18 փետրվարի 2022թվականի <<Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին>> N 19-Աորոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner