Ղեկավարվելով <<Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասի իրավական կարգավիճակի մասին>> 2002թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի ա) ենթակետի դրույթներով, հաշվի առնելով, որ օրինական հատկացված տնամերձ հողամասին կից ինքնակամ զբաղեցրած հողամասը և օրինական հատկացված հողամասը մինչև 2001թ-ի մայիսի 15-ը ունեցել է նույն սահմանագիծը և փաստացի օգտագործել և մինչ օրս օգտագործվում է սեփականատերի կողմից, քարտեզագրվել և նույն սահմանագծով ճանաչվել է որպես մեկ միավոր ինչը երևում է համայնքի հողակադաստրային քարտեզում և այն որ օրինական և նշված ինքնակամ զբաղեցրած հողամասը չի գտնվում հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի շարքում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակվում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ`
1. Նանեկ Կառլենի Հակոբյանի կողմից փաստացի օգտագործվող 0.356739 հա ծածկագիր 07-021-0063-0001 տնամերձ հողամասի սեփականության իրավունքը ճանաչել ամբողջությամբ:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: