Համաձայն Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 30-ի <<Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքը (Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան և Ողջաբերդ բնակավայրեր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-9 համակցված տարածական պլանավորման նախագիծը՝ գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով>> թիվ 122-Ն որոշման՝ որոշում եմ.
1.Գառնի համայնքի Գառնի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Գևորգ Սեյրանի Գևորգյանին պատկանող 07-021-0304-0012 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունումից հետո Գառնի համայնքի բյուջեի 900105207170 հաշվեհամարին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների տարբերություն գումարը, որը կազմում է 2 848 790 /երկու միլիոն ութ հարյուր քառասունութ հազար յոթ հայուր իննսուն/ ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: